‘Ռուսաստան. «Ազատությունը», «Ամերիկայի ձայնը»՝ փակման եզրին’

1982

Известия թերթի տվյալներով՝ Դաշնային խորհրդում առաջարկել են ՌԴ-ում ամերիկյան ԶԼՄ-ների թիվը հավասարեցնել ԱՄՆ-ում գործող ռուսաստանյան լրատվամիջոցների թվին:

Այդ քայլը, գրում է թերթը՝ հղում անելով խորհրդարանական և դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին, պատասխան կլինի Վաշինգտոնի ճնշումներին RT հեռուստատեսության և Sputnik գործակալության նկատմամբ:

ԴԽ պետական ինքնիշխանության պաշտպանության և ներքին գործերին չմիջամտելու հարցերով հանձնաժողովն արդեն նամակներ է ուղարկել Գլխավոր դատախազություն, ԱԳՆ, արդարադատության նախարարություն և Ռոսկոմնադզոր, որպեսզի այդ գերատեսչությունները մինչև հոկտեմբերի 20-ը ներկայացնեն պատասխան քայլերի իրենց առաջարկները, որոնց հիման վրա կմշակվի Վաշինգտոնի ճնշումների հայելային պատասխանը:

Պատժամիջոցները, ըստ Известия-ի աղբյուրների, կարող են վերաբերել այնպիսի լրատվամիջոցների, ինչպես «Ազատությունը», «Ամերիկայի ձայնը», CNN-ը, նաև մի շարք լրատվական գործակալություններ և թերթեր:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թրամփը չեղարկել է անվճար հակաբեմնավորումը ու կրկին զայրացրել է կանանց’
Հաջորդ հոդվածը‘Թրամփի առաջին կինը բացահայտել է նախկին ամուսնու հաջողության պատճառը’