‘Ռուսաստան – Կորեա 1-1. Ակինֆեևի սխալը կարող էր ճակատագրական լինել (տեսանյութ)’

1393

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի վերջին խաղում հանդիպեցին H խմբում ընդգրկված Ռուսաստանի ու Հարավային Կորեայի հավաքականները:

Մինչև հանդիպման երկրորդ կեսի 68-րդ րոպեն վտանգավոր պահեր գրեթե չեղան՝ ձանձրալի պայքար էր ընթանում: Նշված րոպեին, Լի Կյուն Հոյի հարվածից հետո կոպիտ սխալ թույլ տվեց Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը: Հոյի հարվածը ուժեղ չէր, սակայն դարպասապահը չկարողացավ պահել գնդակը ձեռքերի մեջ, ու հանդիպման հաշիվը բացվեց:

Ռուսաստանցիներից ընդամենը 6 րոպե պահանջվեց պատասխան գնդակը խփելու համար: Խառը իրադրությունում առաջինը կողմնորոշվեց փոխարինման դուրս եկավ Ալեքսանդր Կերժակովը` 1-1:

Մնացած ժամանակում ռուսներն ավելի մոտ էին երկրորդ գնդակը խփելուն, սակայն նոր գոլեր չեղան, ոչ-ոքի` 1-1: Ռուսները չկարողացան նվեր մատուցել գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոին, որը նշում էր իր ծննդյան 68-րդ տարեդարձը:

Խմբի առաջատարը մնած Բելգիան` 3 միավորով:

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԿՈՐԵԱ 1-1 (0-0) MC
0-1՝ Լի Գին Հո 69՛, 1-1՝ Ալեքսանդր Կերժակով 74՛
ՌՈՒՍԱՍՏԱՆ. 1.Իգոր Ակինֆեեւ, 4.Սերգեյ Իգնաշեւիչ, 14.Վասիլի Բերեզուցկի, 22.Անդրեյ Եշչենկո, 23.Դմիտրի Կոմբարով, 8.Դենիս Գլուշակով (7.Իգոր Դենիսով, 72), 17.Օլեգ Շատով (10.Ալան Ձագոեվ, 59), 18.Յուրի Ժիրկով (11.Ալեքսանդր Կերժակով, 71), 19.Ալեքսանդր Սամեդով, 20.Վիկտոր Ֆայզուլին, 9.Ալեքսանդր Կոկորին
ԿՈՐԵԱ. 1.Չոն Սոն Ռեն, 3.Յուն Սոկ Յեն, 5.Կիմ Յոն Գվոն, 12.Լի Յոն, 20.Հոն Ջոն-Հո (6.Հվան Սոկ Հո, 73), 13.Կու Ջա-Չոլ, 14.Հան Գուկ Յուն, 16.Կի Սոն Յոն, 17.Լի Չոն Յոն, 9.Սոն Հին Մին (7.Կիմ Բո Գեն, 84), 10.Պակ Չու Յոն (11.Լի Գին Հո, 56)
Զգուշացում՝ Օլեգ Շատով 49՛ (Ռ), Սոն Հին Մին 13՛ (Կ), Կի Սոն Յոն 30՛ (Կ), Կու Ջա-Չոլ 90՛ (Կ) ; Մրցավար՝ Նեստոր Պիտանա (Արգենտինա)
47 ԳՆԴԱԿԻ % 53
15 (10) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 10 (6)
14 ՏՈՒԳԱՆՔ 7
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
0 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 0

Նախորդ հոդվածը‘Մշնախը պարտավոր չէ ուսումնասիրել կլիենտների բարոյական նկարագիրը. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Իրաքի բանակը ետ է խլել Թալ-Աֆարի ամրությունները’