‘Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան. «սամբո երեքով»’

1286

Առաջիկա հանգստյան օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կլինի Սոչիում սամբոյի հոբելյանական՝ հինգերորդ մրցաշարին, որին մասնակցում են մարզիկներ Ռուսաստանից, Ղազախստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Լիտվայից, Լատվիայից, Բելառուսից և Բրազիլիայից:

«Известия»-ի զրուցակցի խոսքով, ով առնչություն ունի մրցաշարի կազմակերպմանը, հնարավոր է, որ Պուտինը մրցաշարին այցելի իր հյուրերի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ուղեկցությամբ, որոնց հետ նա բանակցություններ է անցկացնելու օգոստոսի 9-ին:  «Իհարկե, ամեն ինչ կախված կլինի բանակցությունների հաջողությունից՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման ֆոնին,- գրում է «Известия»-ն ու շարունակում:- Այսպես, 2012 թ. էլ ենթադրվում էր, որ Ալիևն ու Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևի հետ ներկա կլինեն Կազանում ձիարշավի Նախագահի Գավաթի մրցումներին, բայց այն ժամանակ բանակցությունները հաջողություն չունեցան, և Մեդվեդևը ձիարշավարան եկավ միայն Սարգսյանի ուղեկցությամբ»:

Նախկինում Պուտինը սամբոյի մրցաշարին ներկա է եղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, դերասաններ Սթիվեն Սիգալի և Ժան-Կլոդ Վան Դամի հետ: «Ճիշտ է, այս անգամ մրցաշարն անցնելու է առանց հոլիվուդյան աստղերի»,- եզրափակում է պարբերականը:

Նախորդ հոդվածը‘Սննդամթերքի ներմուծման արգելքի առաջին արձագանքները’
Հաջորդ հոդվածը‘Օբաման թույլատրել է կետային ավիահարվածներ հասցնել Իրաքին’