‘Ռուսաստան-Հարավային Կորեա. Կհաղթի՞ արդյոք Կապելոն’

714

 

 

 H խումբ, հունիսի 18, ժամը՝ 02:00, «Արենա Պանտանալ» մարզադաշտ

Գլխավոր մրցավար՝ Պիտանյա Նեստոր, եզրային մրցավարներ՝ Մայդանա

Էրնան, Բելատի Խուան Պաբլո, պահեստային մրցավար՝ Մորենո Ռոբերտո

 

12-տարվա դադարից հետո, ընդամենը մեկ ժամ անց, Ռուսաստանի հավաքականը, կմեկնարկի աշխարհի առաջնությունում:  Ընտրանու առաջին հակառակորդն է Հարավային Կորեայի հավաքականը:

Աշխարհի առաջնության նախաշեմին ռուսական թիմն անցկացրել է երեք ընկերական խաղ, ինչն էլ այս հավաքականի երկրպագուների մեջ հաջողության հասնելու  հույս է արթնացրել: Սկզբում Կապելոյի սաները Սանկտ Պետերբուրգում 1:0 հաշվով հաղթեցին Սլովակիայի հավաքականին: Միակ գոլի հեղինակը դարձավ հարձակվող Ալեքսանդր Կերժակովը: Դրանից հետո Оսլոյում 1:1 խաղացին նորվեգացիների հետ: Ռուսաստանը Բրազիլիա է  մեկնել հաղթական նոտայով՝ Մոսկվայում Մարոկոյի  հավաքականին հաղթելով 2:0  հաշվով:

 Վասիլի Բերեզուցկին՝ աշխարհի առաջնություններին մասնակցած՝  Ռուսաստանի ազգային հավաքականի երրորդ թիմի ավագն է.  1994 թ. ԱՄՆ-ում ավագի թևկապը դարպասապհ Դմիտրի Խարինի թևին էր, իսկ  2002-ին Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնությունում՝պաշտպան Վիկտոր Оնոպկոյի:

Ինքը, թիմի ավագը, հավաքականի համար առանցքային և շատ կարևոր անձ է համարում գլխավոր մարզչին՝ Ֆաբիո Կապելոյին: «Նա հաղթել է և Իտալիայում, և Իսպանիայում,  և Չեմպիոնների լիգայում: Այնպիսի անուններ, որոնք  կհնչեին աշխարհով մեկ, մենք չունենք: Այդ իսկ պատճառով Ֆաբիոն մեր գլխավոր աստղն է», — ասել է պաշտպանը մեկնարկային խաղից առաջ: Իտալացի մասնագետը, ով երկու տարի առաջ ստանձնել  Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի ղեկը,  մինչև 2018 թվականը պայմանագիր է կնքել: Նա այս պաշտոնն իր համար նոր մարտահրավեր է համարում. «Մոտիվացիան իմ աշխատանքում պարզ է ու հասարակ. Նոր հավաքականի հետ նոր մարտահրավերներ, նոր կադրեր, նոր լեզուներ: Ռուսաստանում նույնիսկ այբուբենն է տարբեր», —նշում է նա:

Ռուսաստանի հավաքականի կազմը վերջին խաղերի ընթացքում թույլ է տալիս կանխատեսել, թե որ  11 հոգին դուրս կգան խաղադաշտ՝ ընդդեմ կորեացիների: Դարպասապահը կլինի  Իգոր Ակինֆեևը, իսկ պաշտպանությունում կխաղա նորանշանակ թիմի ավագ Վասիլի  Բերեզուցկին, պաշտպանության կենտրոնում կլինի Սերգեյ Իգնաշևիչը, իսկ եզրերում՝ Դմիտրի Կոմբարովը  և Անդրեյ Եշչենկոն: Հարձակման գծում իտալացի մարզիչը նախընտրում է տեսնել միակ հարձակվողին: Ենթադրվում է, որ այդպիսին կդառնա ոչ թե Կերժակովը, այլ Ալեքսանդր Կոկորինը:

2013  թվականի նոյեմբերին, երբ դեռ վիճակահանությունը Ռուսատանի ու Հարավային Կորեայի հավաքականների նույն խմբում չէր գցել,  նրանց միջև անցկացվեց ընկերական խաղ: Ֆաբիո Կապելոյի տղաները հաղթեցին 2:1 հաշվով:

 

 Իսկ դու գիտե՞ք

 

 Բրազիլիայի աշխարհի առաջնությունը Հարվային Կորեայի հավաքականի 8-րդ անընդմեջ  աշխարհի առաջնությունն է: Միայն Բրազիլիան, Գերմանիան, Իտալիան, Արգենտինան և Իսպանիան կարող են պարծենալ ավելի երկար շարքով:
 -Հարավային Կորեան երեք աշխարհի առաջնություններում մեկնարկային խաղերում անընդմեջ հաղթել է:
— 1990 թվականից սկսած՝ Հարավային Կորեան  տուգանային հրապարակից ուղիղ հավածով ավելի շատ գոլ է խփել, քան այլ թիմեր:

Նախորդ հոդվածը‘Ս. Սարգսյան. Մեր պատվիրակության 10 անդամներ գիտեին, որ Ադրբեջանի նախագահը նամակ է հղել ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «խորացել է» 12 կետանոց պահանջների «լեզվաշարադրության» մեջ’