‘Ռուսաստան-ՆԱՏՕ. «Խորը և կայուն տարաձայնություններ»’

1672

Բրյուսելում կայացել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ, որը, չնայած եվրոպական անվտանգության շատ հարցերում առկա տարաձայնություններին, գնահատել են օգտակար: Հանդիպումը կայացել է Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր անց, որտեղ հայտարարվել է Լեհաստանում և Մերձբալթիկայում ռազմական գումարտակներ տեղակայելու մասին:

«Դաշինքի և Ռուսաստանի միջև խորը և կայուն տարաձայնություններ կան ճգնաժամի վերաբերյալ, սակայն այս անգամ մենք հնարավորություն ունեցանք պարզաբանելու մեր դիրքորոշումը և կարծիքներ փոխանակելու Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիա. Առանց Ասադի հրաժարականի Սիրիայի հետ հարաբերությունները չեն կարգավորվի’
Հաջորդ հոդվածը‘Ռումինիայում կասեցվել է մարդկանց առևանգմամբ զբաղվող հանցավոր ցանցի գործունեությունը’