‘Ռուսաստան և Ուկրաինա. Ճակատամարտ՝ միջազգային իրավունքի դաշտում’

755

Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստռիկինը խոստացել է պատասխանատվության կանչել ուկրաինական ուժայիններին, որոնք, նրա խոսքով՝ զենք են կիրառում Դոնբասի բնակիչների դեմ: Ըստ նրա՝ Ուկրաինայի հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողության մասնակիցները, «ուկրաինական բանակի շարքային զինծառայողից սկսած՝ մինչև Ավակովի կարգի ղեկավարները», պետք է կանգնեն միջազգային արդարադատության առջև: ՌՔԿ ղեկավարի խոսքով՝ հակաահաբեկչական գործողության գոտում տեղի են ունենում «պատերազմների պատմության ընթացքում չտեսնված բաներ»: Նա հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում «ինքնաթիռները գնդակոծում են հիվանդանոցները, մանկապարտեզներն ու ծննդատները, խաղաղ բնակչությանը՝ միայն այն բանի համար, որ այդ հողում ապրող մարդիկ ուզում են իրենց ձայնը լսելի դարձնել, ուզում են իրենց կարծիքն արտահայտել կատարվող դեպքերի և իրենց ապագայի, իրենց երեխաների ու թոռների ապագայի մասին»: Բաստռիկինը խոստացել է «բռնել բոլորին, ովքեր կատարել ու կատարում են այդ ծանր հանցագործությունները Ուկրաինայի հարավ-արևելքում»: Նա խոստացել է, որ նրանցից ոչ մեկը «չի խուսափի հատուցումից»:

Առայժմ հայտնի չէ ուկրաինական կողմի արձագանքը Բաստռիկինի հայտարարությանը: Սակայն Ուկրաինայի ԱԳՆ-ն կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել «զինված կազմավորումների և գրոհայինների» թափանցմանը ուկրաինական տարածք: Հաղորդում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հերոսները գնում են՝ քաղբանտարկյալի խարանը թողնելով մեզ ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Իրաքին՝ իսլամիստների դեմ պայքարում’