‘
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Քաղավիացիայի և օդային տարածքի օգտագործման վերաբերյալ միջպետական պայմանագրի մասնակից պետությունների քաղաքացիական օդանավերում բոլոր տեսակի ավիացիոն աշխատանքներ և փոխադրումներ կատարելիս տեղի է ունեցել 191 ավիացիոն միջադեպ: Այդ մասին ասվում է Միջպետական ավիացիոն կոմիտեի փաստաթղթերում:
Հայտնի է դարձել նաև, որ այդ թվում տեղի է ունեցել 9 աղետ, որոնցում զոհվել է 18 մարդ:
Միևնույն ժամանակ՝ կոմերցիոն ավիացիայում տեղի է ունեցել 9 ավիամիջադեպ, այդ թվում՝ 3 աղետ, որոնցում զոհվել է 5 մարդ: Ընդհանուր նշանակության ավիացիոյում տեղի է ունեցել 10 ավիամիջադեպ, այդ թվում՝ 6 աղետ՝ 13 զոհով:
Ռուսաստանում վեց ամսում տեղի է ունեցել 16 ավիամիջադեպ, այդ թվում՝ 6 աղետ, զոհվել է 14 մարդ:
Փոխանցում է gazeta.ru-ն:
‘