‘
ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանի հետ դժվար կլինի համաձայնության գալ Սիրիայի հարցի շուրջ: Այս մասին ասվում է ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Կեպերի անվտանգության միջազգային սպառնալիքների հարցերով ամենամյա զեկույցում, գրում է РИА Новости-ն:
«Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանա Ասադի ռեժիմը տապալելուն ուղղված դրսից դեպի Սիրիա ռազմական միջամտությունը կանխելու վրա»,- ասվում է զեկույցում:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Մոսկվան անհանգստացած է Լիբիայի նախադեպով և համարում է, որ Արևմուտքը ռեժիմի փոփոխման ոչ խելամիտ քաղաքականություն է վարում, ինչը ապակայունացնում է տարածաշրջանը:
‘