‘
Ազգային խորհրդի նախագահ և Ադրբեջանի նախագահական ընտրություններում դրա կողմից առաջադրված միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը, որպես Ազգային խորհրդի պահուստային թեկնածու՝ պաշտպանում է պատմաբան Ջամիլ Հասանլիի թեկնածությունը:
Media forum կայքին տված հարցազրույցում Իբրահիմբեկովը Հասանլիին բնութագրել է որպես « ադրբեջանցի մտավորականության անվանի և հարգված ներկայացուցիչ»: «Օգոստոսի 22-ին ես ուղերձ եմ հղել Ազգային խորհրդի անդամներին՝ խնդրելով պաշտպանել Ջամիլ Հասանլիի թեկնածությունը: Ես նստաշրջանին կմասնակցեմ հեռախոսի միջոցով և կխնդրեմ ԱԽ անդամներին՝ ուշադրություն դարձնել իմ դիմումին և պաշտպանել Հասանլիի թեկնածությունը»,- ասել է Իբրահիմբեկովը:
ԱԽ այսօրվա նիստում ընթերցվել է Ռուստամ Իբրահիմբեկովի ուղերձը, և Ջամիլ Հասանլիի թեկնածությունը քվեարկության է դրվել: Ինքը Հասանլին իր ելույթում ասել է, որ համաձայն է Իբրահիմբեկովի առաջարկին, փոխանցում է vesti.az-ը: Քվեարկության արդյունքերի մասին չի հաղորդվում:
‘