‘
Ռուսական միջազգային գրողների իրավապաշտպան կազմակերպությունը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ կոչ անելով դադարեցնել «Քարե երազները» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիի նկատմամբ հետապնդումները:
Նամակում նշվում է, որ «գրական-էթիկական հարցերը պետք է լուծվեն իրավական եւ գրական դաշտում, եւ ոչ թե վարչական մեթոդներով՝ գրողին պարգեւներից, կոչումներից եւն զրկելով»:
Ադրբեջանցի գրողի պաշտպանությամբ հանդես են եկել նաեւ «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրի, որը հրապարակել էր «Քարե երազներտ», գլխավոր խմբագիր Ալեքսանդր Էբանոիձեն, գրողներ Բորիս Ակունինը եւ Անդրեյ Բիտովը:
Մասնավորապես, Ակունինը նշում է, որ երկու ժողովուրդների (հայերի եւ ադրբեջանցիների-խմբ.) հաշտեցման ուղղությամբ քայլ կատարած Այլիսլիի նկատմամբ հալածանքները հարվածում են Ադրբեջանի հեղինակությանը:
1989-ի Բաքվի հայերի ջարդը նկարագրող վեպը Աքրամ Այլիսլիի դեմ հսկայական բողոքի ալիք է բարձրացրել Ադրբեջանում: Նախօրեին Իլհամ Ալիեւը նրան զրկել է ժողովրդական գրողի կոչումից եւ պետական թոշակից: «Նոր Մուսավաթ» քաղաքական կուսակցությունը նրա «ականջը կտրողին» դրամական պարգեւ է խոստացել:
‘