‘
Կես տարի առաջ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների համաձայն՝ ԱՄՆ-ում ռուսաստանցի 35 դիվանագետներ «անցանկալի անձ» հայտարարվեցին և արտաքսվեցին երկրից: Բացի այդ՝ ամերիկյան կողմը արգելափակեց Նյու Յորք և Մերիլենդ նահանգներում գտնվող դիվանագիտական ամառանոցները:
Հուլիսի 17-ին, ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Շեննոնի հետ մի քանի ժամանոց հանդիպումից հետո, Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, թե Մոսկվան և Վաշինգտոնը մոտ են դիվանագիտական սեփականությունը վերադարձնելու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու:
Խոսքը մեծ հողատարածքներով երկու առանձնատների մասին է, որտեղ, արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ձմեռային արձակուրդներին հանգստանում են դիվանագետների երեխաները:
Առաջին դիվանագիտական ամառանոցը Վաշինգտոնից 96 կմ արևելքում է: 1972 թ. ԽՍՀՄ-ն 18 հա մակերեսով ադ հողատարածքը ձեռք է բերել որպես ամառանոց: Սակայն այժմ արբանյակային լուսանկարների վրա երևում ոչ միայն մի մեծ շենք, այլև երկու լողավազան, թենիսի երկու դաշտ, մի քանի առանձնատներ և նավակառան:
Երկրորդ ամառանոցը գտնվում է Մանհեթենից 46 կմ հեռու, նրա մակերեսը 5,7 հա է, իսկ հսկայական առանձնատանը կա 49 սենյակ:
Փոխանցում է Interfax-ը:
‘