‘Ռուս մարզիկները հնարավոր է չկարողանան մասնակցել Ռիո-2016-ին’

1772

 

Շվեյցարիայի Լոզան քաղաքում հունիսի 21-ին կայանալիք Միջազգային Օլիմպիական կոմիտեի նիստի ժամանակ կբարձրացվի Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեին որակազրկելու հարցը՝ կապված բազմաթիվ դոպինգային սկանդալների հետ,- տեղեկացնում է «Spiegel»-ը:

Այդ պարագայում ռուս մարզիկները չեն կարողանա մասնակցել Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: Խոսքը կարող է գնալ ինչպես ՌՕԿ-ի, այնպես էլ առանձին մարզիկների որակազրկման մասին:

ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը նիստից առաջ մտադիր է զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Սահմանին հարաբերական հանգիստ էր’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում այսօր սգո օր է հայտարարվել’