‘Ռուս նկարիչների 5 ամենաթանկ գեղանկարները’

8351

VashDosug.ru-ն կազմել Ռուսաստանի Նկարիչների ամենթանկ գինն ունեցող գեղանկարների ցուցակը` ըստ անցկացված աուկցիոն վաճառքի տվյալների

Եթե հավատանք վարկանիշներին, ռուս ամենթանկ նկարիչը Մարկ Ռոմկոն է: Նրա «Սպիտակ կենտրոն» նկարը(1950), որը վաճառվել է 72,8 միլիոն դոլար, աշխարհում վաճառված ամենաթանկ նկարների շարքում գրավում է 12-րդ տեղը: Սակայն Ռոմկոն հրեա էր, ծնվել էր Լատվիայում և Ռուսաստանից հեռացել էր 10 տարեկանում: Ուստի Ռուսաստանի այն էմիգրանտ նկարիչները, ովքեր հեռացել են երկրից նախքան հայտնի դառնալը ցուցակում ընդ գրկված չեն:

1. Կազիմիր Մալևիչ` 60 մլն դոլար «Սուպրեմատիստական կոմպոզիցիա» 1916

«Սև քառակուսու» հեղինակը չափազանց կարևոր դեմք էր և նրա նկարները հեշտ ճանապարհով չէին հայտնվում աուկցիոններում: Ահա այս նկարն էլ աուկցիոնում հայտնվեց բավական դժվարությամբ: 1927 թվականին Մալևիչը ցուցահանդես կազմակերպելու համար իր լենինգարդյան արվեստանոցից Բեռլին բերեց շուրջ 100 աշխատանք: Սակայն նկարչին շտապ հետ կանչեցին հայրենիք, և նա իր նկարները ի պահ է տվեց ճարտարապես Հյուգո Հերինգին: Վերջինս պահպանեց նկարները ֆաշիստական դիկտատուրայի դժվարին ժամանակաշրջանում, երբ դրանք կարող էին ոչնչացնել որպես «դեգեներատիվ արվեստ»:1958 թվականին, երբ արդեն Մալևիչը մահացել էր, Հերինգը վաճառեց նկարները ՀոլանդիայիՍտեդելեկ քաղաքի պատկերասրահին:

21-րդ դարի սկզբին Մալևիչի ժառանգորդների խումբը` ավելի քան 40 մարդ, սկսեց դատական հետաքննություն, քանի որ Հերինգը նկարների իրավաբանական սեփականատերը չէր: Արդյունքում` թանգարանը նրանց տվեց 5 գեղանկար: Դրանք այնպիսի նկարներ էին, որոնք հավանաբար մեծ ոգևորություն կառաջացնեին ցանկացած աուկցիոնում: Չէ որ Մալևիչը աշխարհում ամենաշատ կեղծված նկարիչներից է, իսկ Ստեդելեքի թանգարանի նկարների ծագումը կասկած չէր հարուցում: 2012 թ. ժառանգները ստացան ևս մեկ նկար բեռլինյան ցուցահանդեսից`վերցնելով այն շվեյցարական թանգարանից:

2. Վասիլի Կանդինսկի` 22,9 մլն դոլար «Ֆուգա», 1914

Ստեղծագործության աուկցիոնային գինը պայմանավորված է նկարի հեղինակությամբ: Իսկ դա միայն նկարչի բարձր անունի շնորհիվ չէ, այլ նկարի ծագման: Չէ որ հայտնի մասնավոր հավաքածուների և լավ թանգարանների նկարներն ավելի թանկ արժեն, քան ինչ-որ անանուն հավաքածուներում եղած աշխատանքները: «Ֆուգա»-ն գտնվում էր Հուգենհայմի հայտնի թանգարանում: Մի անգամ տնօրեն Թոմաս Կրենցը թանգարանային ֆոնդի կազմից դուրս բերեց Կանդիսկու,Շագալի և Մոդիլյանիի` աուկցիոն վաճառքի համար: Ստացած գումարով թանգարանը չգիտես ինչու ձեռք բերեց ամերիկացի կոնցեպտուալիստների 200 աշխատանք: Այս քայլի համար Կրենցին երկար ժամանակ դատապարտում էին:

Աբստարակցիոնիզմի հոր այս կտավը հետաքրքրական է նրանով, որ հեռավոր 1990 թվականին, երբ Լոնդոնի և Նյու Յորքի աուկցիոն դահլիճները չէին լցվում անխոհեմ ռուս գնորդներով, ռեկորդ սահմանեց: Շնորհիվ այս հանգամանքի նկարը չհայտնվեց ինչ-որ շքեղ մասնավոր հավաքածուում: Այն այսօր Շվեյցարիայում գտնվող Բեյելերով մասնավոր թանգարանի հավաքածուում է: Այս ստեղծագործությունը կարող են տեսնել բոլոր ցանկացողները:

3. Ալեքսեյ Յավլենսկիյ` 9,43 մլն ֆունտ սթերլինգ «Շոկկոն` լայնեզր գլխարկով» 1910

Մոտավորապես 18,5 միլիոն դոլար վճարեց անհայտ գնորդը այս նկարի համար, որին պատկերված է Մյունխենի մոտ գտնվող փոքրիկ գյուղակից մի աղջիկ: Շոկոն նրա անուն չէ, այլ մականունը: Բնորդուհին, ամեն անգամ գալով նկարչի ստուդիա, մի բաժակ տաք շոկոլադ էր խնդրում: Այստեղից էլ նրան կոչեցին Շոկո:

Թեև Ալեքսեյ Յավլենսկին Կանդիսկու մտերիմ գուծընկերն էր, այնուհանդերձ, հայրենիքում ճանաչում չուներ: Իսկ ահա Արևմուտքում վաստակած հանրաճանաչությու ն էր վայլում, և ինչպես տեսնում եք, ակցիոնում արդյունքով շատ քիչ է հետ մնում նշանավոր ընկերոջից: Արվեստի պատմության մեջ նա մտել է գերմանական հնչողությամբ Alexej von Jawlensky անվամբ: Ի դեպ, նկարչի սիրելին, նկարիչ էքսպրեսիոնիստ Մարիաննա Վերեվկինան, ով նույնպես իր հայրենիքում ճանաչված չէ, և ստորագրում էր Marianne von Werefkin:

4. Մարկ Շագալ` 16,3 մլն դոլար(«Հոբելյան»,1923)

1990-ն թվականների ևս մեկ գնում, որը մեր օրերում անահամեմատ ավելի թանկ կարժենար, ինչպես և Կանդինսկու «Ֆուգան»: Այս երկու նկարներն էլ Հուգենհայմի թանգարանից էին: Շագալի ոսկե շրջանի կտավներից է, որի վրա պատկերված է սիրո մասին պատմող սյուժետ, որը նա կկրկնի անհաշիվ անգամ` թռիչք պաշտելի կնոջ` Բելլայի հետ:

Նկարը կոչվում է «Հոբելյան» և թվագրվում է 1923 թվականին: Հետաքրքրական է այն, որ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում 1949 թվականից պահպանվում է նույնպիսի մի նկար`«Ծննդյան օր» վերնագրով: Հատկապես ինչ ընտանեկան տոն է նկարագրել Շագալը կարևոր չէ. Գլխավորն այն է, որ ընտանեկան զույգը ձուլվում է համբույրում:

5. Նատալյա Գոնչարովա` 6,43 միլիոն ֆունտ «Իսպանուհին»`1916

Ավանգարդի ամազոնուհին արտ-շուկայում ամենապահանջված նկարիչներից է: Նրա նկարները վաճառվում են շատ թանկ: Օրինակ, «Ծաղիկներ»` 5,52 մլն ֆունտ սթերլինգ, «Նեգրուհիները»`2,6 մլն ֆունտ սթերլինգ: Վերջինս գնել է օլիգարխ Դորոնինը և այն նվիրել Նաոմի Քեմբելին:

Հանրաճանաչությունն իր հետ բերել է խաբեություններ և սկանդալներ. Վերջերս Արևմուտքում հրատարկվել է երկու գիրք Գոնչարովայի մասին: Տրետակովյան պատկերասրահի մասնագետները զարմանքով նկատել են, որ գրքերում կան 300 աշխատանքներ, որոնք ոչ մի կապ չունեն նկարչուհու հետ:Հնարավոր է, որ այդ կասկածելի նկարները ինչ-որ ժամանակ անց հայտնվեն նշանավոր աուկցիոններում:

Նախորդ հոդվածը‘Նիկիտա Սիմոնյան. Հայաստանի հավաքականը պետք է նախապատրաստվի Եվրո-2016-ի ընտրական փուլին’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Տաղ «վճռական»’