‘ Ռուս վերլուծաբան. Վիեննայում Հայաստանն ու Ադրբեջանը սկսեցին կարմիր գծից դեպի հակառակ ուղղությամբ շարժումը’

737

Վիեննայում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն սկսեցին վտանգավոր կարմիր գծից դեպի հակառակ ուղղությամբ շարժումը, որին իրենց երկրներն ընդհուպ մոտեցել էին վերջին երկու տարիներին: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է արտահայտել ռուսաստանյան քաղաքական մեկնաբան Սերգեյ Մարկեդոնովը, մեկնաբանելով Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքները:

Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքում ձեռք է բերվել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ինտենսիվացնելու ուղղությամբ պայմանավորվածություն: Նախագահները պատրաստակամություն են հայտնել հանդիպել առաջիկա ամիսներին, ԱԳՆ ղեկավարներին հանձնարարելով դեկտեմբերին Կիևում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ կազմակերպել աշխատանքային հանդիպում: Սոչիի հանդիպումից հետո նախագահները չեն հանդիպել շուրջ 2 տարի,  իսկ նախագահների հանդիպումը Զալցբուգում կազմակերպելու համանախագահների հունիսյան փորձը ձախողվեց:

«Ներկայումս դեռ վաղ է խոսել այն մասին, որ այս շարժումը հակամարտության մասնակից երկրներին տանում է դեպի խաղաղություն, կամ որևէ կոմպրոմիսի: Այս ուղին, առայժմ, տանում է միայն բանակցային գործընթացի վերականգնմանը: Գնահատելով բանակցությունները` որպես պատերազմը վերսկսելու միակ այլընտրանք, Վիեննայի բանակցությունները և հանդիպումը կարելի է գնահատել որպես հաջողություն, չնայած, որ դիվանագիտական պոռթկումներից խոսելը դեռ անիմաստ է»,-ընդգծել է Մարկեդոնովը:

Վերլուծաբանը նշել է, որ վտանգավոր կարմիր գծին կողմերը մոտեցան մի շարք իրադարձություններից հետո: մասնավորապես,: Ներքին գործածման նպատակով կիրատված PR-քայլը գործնականում սառեցրեց բանակցային գործընթացը: Որից հետո հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման և հարևան երկրներին ընդգրկելու կանխատեսումներն ավելի հեշտացան: Նման սցենարը կանխարգելվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ դիվանագիտական ճիգերի միջոցով:

Նախորդ հոդվածը‘Մի զիջիր’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’