‘Ռուս Տանյան` Րաֆֆի Հովհաննիսյանին. Դու այնքան իրական ես, որքան ես’

1258

Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաք ժամանակ ելույթ ունեցավ իր խոսքերով, «ռուս, բայց հայ տղամարդու ամուսին, հայ տղայի մայր» Տանյան:

Նա խոսեց ռուսերեն` նախօրոք խոսք տալով սովորել հայերեն: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ խոսք տվեց սովորել ռուսերեն:

«Ես արյունով հայ չեմ, բայց կինը երկու հայրենիք ունի, մեկը`որտեղ նա է ծնվում, մյուսը` որտեղ ծնվում են իր երեխաները: Ես այսօր կարող եմ հստակ հայտարրել` ես հայաստանցի եմ, ես հայ երեխայի մայր եմ եւ շնորհակալ եմ, որ հայ  որդի ունեմ` Լեւոնին», — ասաց Տանյան: Նա նշեց, որ Րաֆֆին մի քանի անգամ իրեն գրկել է իրեն ամբոխի մեջ` առանց ճանաչելու:

«Դու այնքան իրական ես, որքան ես: Առանց ընտրության իրավունքի` ես ասում եմ` ես ու դու մեկ ենք: Կուզեի քեզ հետ հայկական երգ երգել», ասաց Տանյան: Նա շնորհակալություն հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանին եւ հորդորեց ուժեղ լինել: 

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Խզմալյան. Իշխանությունը Հրապարակում է, ոչ թե «Բ-26»-ում’