‘
Մաքսային միությունում Հայաստանի ձեռքերը ոչ ոք չի ոլորի, իսկ ցանկացած որոշում այդ կառույցի շրջանակներում կընդունվի կոնսենսուսի արդյունքում: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵվրաԶԷՍ-ի Ինստիտուտի տնօրեն, ՌԱԱ Գիտխորհրդի Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի Բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը: «Իհարկե, խոշոր մասնավոր ներդրումները կթելադրեն իրենց կանոները, լինեն դրանք ռուսական կամ եվրոպական: Դրա դեմ ոչինչ չես անի: Բայց սխալ կլինի այդ ներդրողների գործողությունները վերագրել ներդրողներին»,- ասել է նա:
‘