‘
Հոկտեմբերի 10-ին Մինսկում Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցության շուրջ համաձայնագրի ստորագրման հավանականությունը բավականին մեծ է: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Սիտինը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Նրա խոսքով, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցն արդեն լուծված է, և դա տեղի կունենա ամենամոտ ժամանակներս:
Մեկնաբանելով այն կարծիքը, որ Ղազախստանն ու Բելառուսը չեն ցանկանում Հայաստանը տեսնել ԵԱՏՄ-ում, ինչով և պայմանավորված են հետաձգման բազմաթիվ դեպքերը, Սիտինը հայտարարել է, որ Աստանան և Մինսկը, ընդհակառակը, համերաշխ են Մոսկվայի հետ նշված հարցում, և ոչ մի անդրկուլիսյան բանակցություն չի վարվում:
‘