‘ՌՍԼ-ը ջախջախել է «Լոս Անջելես Գելեքսիին». Յուրա Մովսիսյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)’

3185

‘

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» հյուրընկալվել է «Լոս Անջելես Գելքսիին» և գերվստահ հաղթանակ տոնել: Գրանցվել է 6:2 հաշիվը:

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգկված է եղել մեկնարկային կազմում: 62-րդ րոպեին Յուրան եզրափակել է յուտացիների կազմակերպած գրոհը և հաշիվը դարձրել 3:1: Քիչ հետո (71-րդ րոպե) նա փոխարինվել է

Կալիֆորնիացիների կազմում գոլերից մեկը հեղինակել է «Չելսիի» ու «Արսենալի» նախկին պաշտպան Էշլի Քոուլը:

Ընթացիկ առաջնության 20 խաղում Մովիսյանը 6-րդ գոլը խփեց: ՌՍԼ-ն Արևմտյան կոնֆերենցիայում վաստակած 20 միավոր զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

‘

Նախորդ հոդվածը‘Թիլերսոն. Առայժմ պարզ չէ՝ ինչ է ուզում Ռուսաստանը ԱՄՆ-ից’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» չի պատրաստվում վաճառել Գարեթ Բեյլին’