‘
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի և Դնեպրոպետրովսկի մարզպետ Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքը:
«Ավակովի և Կոլոմոյսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, որն անցկացվում է Ինտերպոլի անդամ բոլոր պետությունների տարածքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել Ավակովի և Կոլոմոյսկու դեմ: Նրանք կասկածվում են «Սպանության կազմակերպում», «Պատերազմ մղելու արգելված միջոցների և մեթոդների կիրառում», «Մարդու առևանգում», «Լրագրողի օրինական գործունեության խոչընդոտում» հոդվածներով նախատեսված հանցագործությունների կազմակերպման մեջ: Փոխանցում է gazeta.ru-ն:
‘