‘ՌՔԿ-ն ստուգում է Կադիրովի խոսքերը իրավապաշտպան Կալյապինի մասին’

906

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ սկսում է «Կոմիտե՝ ընդդեմ խոշտանգումների» կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Իգոր Կալյապինի վերաբերյալ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հայտարարության քննությունը:

Կադիրովն ասել էր, թե «ոմն Կալյապին» մասնակից է այն գրոհայինների ֆինանսավորմանը, ովքեր դեկտեմբերի 4-ին հարձակում էին գործել Գրոզնիում:

Մինչդեռ իրավապաշտպանը պնդում է, որ ստուգումներն սկսվել են ոչ թե Կադիրովի հայտարարության հիման վրա, այլ «այն փաստերով, որոնք կապ ունեն մեր սուր տարաձայնությունների հետ և հանգեցրել են նրան, որ արդեն վտանգ են սպառնում մարդկանց կյանքին, երբ հրկիզեցին «Կոմիտե՝ ընդդեմ խոշտանգումների» կազմակերպության գրասենյակը»:

Փոխանցում է BBC-ն:          

Նախորդ հոդվածը‘ԵՄ գերագույն դատարան. Ճարպակալումը՝ հաշմանդամության հիմք’
Հաջորդ հոդվածը‘Է՞լ քանի նախապայման է Սերժ Սարգսյանն «անվիճելի» կերպով ընդունել ‘