ՌՖՄ-ն դիտարկում է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի 3 թեկնածություն

35

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնի համար դիտարկում է 3 թեկնածություն՝ Շտեֆան Կունց, Վալերի Կարպին, Կուրբան Բերդիեւ, հաղորդում է championat.com-ը։

Ֆավորիտ է համարվում Կունցը, որը Գերմանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է 2016 թվականից։ Նրա ղեկավարությամբ գերմանացիները երկու անգամ նվաճել են Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի տիտղոսը։

Կարպինը 2017 թվականից գլխավորում է «Ռոստովը»։ Բերդիեւի նախորդ ակումբը եղել է «Ռուբինը»։ Այժմ նա ղազախական «Կայրաթի» դիտորդական խորհրդի նախագահի խորհրդականն է։

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է հուլիսի 8-ից։ Ստանիսլավ Չերչեսովը Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի արգելքը չհաղթահարելուց հետո հեռացվեց։

Նախորդ հոդվածը«Ռոման» դարձյալ բաժանվեց Ջաստին Կլույվերտից
Հաջորդ հոդվածըՆովակ Ջոկովիչ. Տոկիո եմ մեկնում ոսկե մեդալի համար