‘Ռ. Թեյմուրազյան. Պատասխանատու մարդը ո՞նց կարող է նման յաբախտի մոտեցում ունենալ’

1435

Ռաֆայել Թեյմուրազյանը Facebook սոցիալական ցանցում գրում է.

««Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը «168 ժամին» տված հարցազրույցում սխալ է համարում ՀԱԿ-ի՝ ՀՀ նախագահի վերջին «ընտրությանը» չմասնակցելու որոշումը՝ ասելով. «Թող նախագահական ընտրություններին մասնակցեին: Թող չհաղթեին, թող առաջնորդը չլիներ թեկնածուն… Ոչինչ, թող պարտվեին, բայց այսօր նորմալ ընդդիմություն կձևավորվեր»:

Մի կողմ թողնենք ՀԱԿ-ի որոշման սխալ կամ ճիշտ լինելը, բայց նման «հիմնավորմամբ» էդ որոշումը սխալ հանելը, մեղմ ասած, անլուրջ է: Ո՞նց թե՝ թող մասնակցեին ու պարտվեին: Երբ ակնհայտ տեսնում ես, որ հաղթելու շանս չկա, ո՞ր մի տրամաբանությամբ պիտի փոշիացնես եղած չնչինագույն ռեսուրսդ:
Ի վերջո, նույնիսկ 2008-ի ռեսուրսը բավարար չեղավ՝ ռեժիմը տապալելու համար, այսինքն՝ մի այլ՝ ավելի լուրջ խորքային խնդիր կա, որն ակնկալվող հոռ-բոռ անելով չես լուծի:

Պատասխանատու մարդը կամ ուժը ո՞նց կարող է նման թավաքյալի, յաբախտի մոտեցում ունենալ: Պարոն Միքայելյանն ասում է, որ մասնակցել-պարտվելով՝ «նորմալ ընդդիմություն» կձևավորվեր: Պարտվելո՞վ: Ո՞նց: Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց, պաշտոնապես ստացավ 540 հազար քվե: Դրանից ավելի արդյունք արձանագրվելու է՞ր, որ մի թեկնածու էլ ՀԱԿ-ը դներ: «Նորմալ ընդդիմություն» ձևավորվե՞ց: Որևէ մեկը գիտի՞, թե ուր է էսօր էդ մարդը:

Հրանտ Բագրատյանն իր փշրանքային ռեսուրսները դրեց-մասնակցեց: «Նորմալ ընդդիմություն» ձևավորվե՞ց: Բագրատյանի վարկանիշը բարձրացա՞վ: Ո՞վ շահեց արդյունքում: 

Արդյունքը եղավ այն, որ և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ Հրանտ Բագրատյանը մեռան որպես «քաղաքական դեմքեր», դարձան հյուլե և նրանցից յուրաքանչյուրն ապագայում երբևէ երկրում որևէ ազդեցություն ունենալու հավանականությունն անգամ զրոյացրեց:

Առանց ռեսուրսի, ակնհայտ պարտության տանող մասնակցությունը ո՞նց կարող է գերադասելի լինել ինչ-որ բանից: 

Պարտվելու հստակ գիտակցությամբ նախագահի «ընտրության» գնում են Արտաշես Գեղամյանի, ԱԽՔ-ի, Պարույր Հայրիկյանի, Արամ Հարությունյանի, Արման Մելիքյանի, էպոսագետի կարգի «քաղաքական գործիչները», այսինքն՝ «քաղաքական» գրդոնչիները: Ո՞ր մի պատասխանատու մարդը կվատնի չեղածը՝ պարտության գնալու և վերջնականապես ջախջախվելու համար»: 

Նախորդ հոդվածը‘ «Պռոշյանում փողը գիշերը բաժանել են, ընտրություններն ավարտվել են» — դաշնակցական թեկնածու’
Հաջորդ հոդվածը‘Ոսկե ծիրան 10-րդ փառատոնի մրցանակակիրները. Ցանկ’