‘Ռ. Հայրապետյան. Ո՞վ է ինձանից հրաժարական պահանջել, որ ես հրաժարական տամ’

1104

Ո՞վ է ինձանից հրաժարական պահանջել, որ ես հրաժարական տամ: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես արձագանքեց իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերին:

«Ձեր մասնագիտական պարտականությունները լավ կատարեք, նայեք՝ ինչպես է հարցը եղել, ու ինչպիսի պատասխան: Էս երկրում սովորություն է դառել հրաժարական պահանջելը, իսկ ո՞վ ա ինձանից հրաժարական պահանջել: Եթե ֆուտբոլասերները չուզենան, միանշանակ՝ ես հրաժարական կտամ»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ մի քանի մարդկանց «սիմպատիաներով» առաջնորդվելն անհեթեթություն է:

Հայրապետյանն առաջարկեց բոլոր նրանց, ովքեր մեղադրում են իրեն, ֆորումներում հայհոյելու փոխարեն՝ «համարձակություն ունենան, չվախենան, գան իր հետ նստեն, քննարկեն: Անդրադառնալով Հայաստանի հավաքականի՝ Մալթային պարտվելուն ու Դանիայի հետ խաղում հաղթանակ տանելուն՝ Հայրապետյանը կարծիք հայտնեց, որ Մալթայի հետ խաղի ժամանակ մեր ֆուտբոլիստները թերագնահատել են Մալթային, խաղադաշտ են մտել «սուպեր ֆուտբոլիստների կարգավիճակով», ու պատժվել, իսկ Դանիայի հետ խաղի ժամանակ իրենք արեցին այն, ինչ պարտավոր են անել:

Նախորդ հոդվածը‘Կառավարության հաշվետվությունը ընդունվեց խախտումներով անցկացված քվեարկությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Պետք է ազատվել թալանով զբաղվող մարդկանցից’