‘Ռ.Քոչարյանը խոստովանում է, որ ղարաբաղցի լինել-չլինելու հանգամանքը որոշիչ է. Մամուլ’

758

Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին չմասնակցելու և, որպես նախագահի թեկնածու չառաջադրվելու իր որոշման հիմնավորումներն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանը, երեկ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում: «Հայկական ժամանակը» գրում է, որ Քոչարյտնը համոզմունք է հայտնել, որ հասարակության մեջ առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության «որոշակի սպասումներ» կային, ուստի հարկ է համարել բացատրություններ տալ: Նա առանձնացրել է չառաջադրվելու երեք հիմնական պատճառ, որոնցից առնվազն առաջինը՝ խիստ տարակուսանք է առաջացնում:

«Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա»,-հայտարարել է Քոչարյանը:

Փաստորեն Ռ.Քոչարյանը խոստովանում է, որ ՀՀ իշխանությունը բռնազավթած խունտայի ներկայացուցիչների համար, որի կարկառուն ներկայացուցիչներն են Քոչարյանն ու Սարգսյանը, ղարաբաղցի լինել-չլինելու հանգամանքը որոշիչ է նախագահի թեկնածու առաջադրվել-չառաջադրվելու համար: Մինչդեռ, երբ արդեն տարիներ շարունակ ընդդիմադիրները պնդում էին, որ ՀՀ-ում ղարաբաղցիների կլանն է իշխում, պաշտոնները բաժանվում են ըստ այդմ, նրանց մեղադրում էին ժողովրդի երկու հատվածների միջև սեպ խրելու մեջ:

Նախորդ հոդվածը‘Բուհերի ռեկտորներին նախագահական են հրավիրել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Մաթևոսյան. Այս նեղությունից, միևնույն է, դուրս ենք պրծնելու՝ միայն ազգովի. Մամուլ’