‘Սաակաշվիլիին դատավարություն է սպասվում’

1572

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները երեքշաբթի Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին են հանձնել պետական սահմանը հատելիս վարչական իրավախախտում կատարելու արձանագրություն: Վրաստանի նախկին նախագահը կրկին հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայիս իշխանություններն իրենից ավելի են վախենում, քան երկրի իրական թշնամիներից:

«Սա ծայրաստիճան անպատասխանատու ակցիա է: Փոխանակ ինձնից անձնագիր խլեն, փոխանակ ասեն, թե ՝ մենք ձեզ թույլ չենք տալիս, նրանք վախեցան ինձ թողնել ուկրաինական տարածք»:

Այդ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, որը Լվովի դատարանը կքննի երկուշաբթի: Սաակաշվիլիի փաստաբանը չի բացառել, որ այդ որոշման հիման վրա ուկրաինական իշխանությունները կարող են սկսել նախկին նահանգապետի արտաքսման գործընթացը երկրի տարածքից: Քաղաքական գործիչն ինքը մտադիր է շրջագայություն անցկացնել Ուկրաինայի շրջաններում և ապա ժամանել Կիև՝ «ժողովրդի պահանջով»:

 Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Տարոն Մարգարյան. Հոտը ձմերուկի ու սեխի պատճառով է’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում’