‘Սաակաշվիլիին ձերբակալել են Կիեւում’

5693

‘

Կիևի ոստիկանությունը ձերբակալել է Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլիին: Ուկրաինայի գլխավոր դատախազը քիչ առաջ հաստատել է այդ տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում

«Ձերբակալվածը գտնվում է մեկուսարանում, առաջիկայում նրա հետ կանցկացվեն քննչական գործողություններ, որից հետո կդիմենք դատարան` խափանման միջոցի հարցը որոշելու համար», — գրել է նա:

Սաակաշվիլիի գլխավորած «Նոր ուժերի շարժման» խոսնակ Մարյանա Պոչտարն էլ ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել է, թե ոստիկանությունը այս պահին հարձակում է սկսել Գերագույն ռադայի մոտ ընդդիմության տեղադրած վրանային ավանի վրա:

Ուկրաինայի իշխանությունը Սաակաշվիլիին մեղադրում է Մոսկվայի աջակցությամբ Ուկրաինայում հակաիշխանական գործողություններ ծրագրելու մեջ:

 

‘

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանն ու Լավրովը հանդիպել են’
Հաջորդ հոդվածը‘London Chess Classic. Լևոն Արոնյանը 6-րդ պարտիան անընդմեջ ոչ-ոքի է խաղում’