Վրաստանի դատախազությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ նոր մեղադրանքներ է ներկայացրել՝ երկրի սահմանն ապօրինի հատելու գործով։
Իրավապահ մարմինների պնդման համաձայն՝ Սաակաշվիլին երկիր է մտել սահմանային ստուգումները շրջանցելով, կաթնամթերք տեղափոխող բեռնատարում թաքնված։
Դատախազները նշում են, որ Սաակաշվիլին Փոթիի նավահանգիստ է հասել «Վիլնյուս» նավով, ուկրաինական Չեռնոմորսկից։
Սաակաշվիլին ձերբակալվել է 20 օր առաջ, նա Ռուսթավի քաղաքի բանտում է և արդեն գրեթե երեք շաբաթ շարունակում է հացադուլը։ Բժիշկները խորհուրդ են տվել մոտ ժամանակներս նրան տեղափոխել հիվանդանոց։
Ապօրինաբար սահմանը հատելու գործով ձերբակալվել է չորս մարդ, որոնք կասկածվում են նախկին նախագահին օգնելու մեջ։
Վրաստանում Սաակաշվիլին հեռակա դատվել է երկու քրեական գործով և դատապարտվել վեց տարվա ազատազրկման։ Նա համարում է, որ իր դեմ մեղադրանքները հարուցվել են քաղաքական դրդապատճառներով։
Փոխանցում է BBC-ն։
