‘
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Պետական միգրացիոն կոմիտեն մերժել է փախստականի կարգավիճակ տալ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզային վարչակազմի նախկին ղեկավար, «Նոր ուժերի շարժում» կուսակցության ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին:
«Մենք նորություն ունենք: Եթե նախկինում ես հայտարարել էի, թե Սաակաշվիլին ունի մի կարգավիճակ, որն անհնար է դարձնում նրա արտաքսումը կամ արտահանձնումը ցանկացած ձևով, ապա այժմ Պետական միգրացիոն ծառայությունը նրան մերժել է փախստականի կարգավիճակ տալ, որի համար նա դիմել էր, և պարոն Սաակաշվիլին չի դիմել դատարան՝ այդ որոշումը բողոքարկելու համար»,- Կիևում լրագրողներին ասել է Լուցենկոն:
Այդպիսով, ըստ դատախազի՝ «որևէ հատուկ հանգամանք չկա», որը կարող է խոչընդոտել Սաակաշվիլիի արտաքսմանը կամ արտահանձնմանը:
Փոխանցում է Interfax-ը:
‘