‘Սաակաշվիլիի դեմ գործ է հարուցվել. նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում’

720

Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ: Նա կասկածվում է «ծառայողական լիազորությունները գերազանցելու և տուժածի արժանապատվությունը վիրավորելու» մեջ: Հոդվածը նախատեսում է մինչև ութ տարվա ազատազրկում:

Սաակաշվիլիին մեղսագրվում են 2007 թ. նոյեմբերի 7-ին ցուցարարների ցրումը, «Իմեդի» հեռուստատեսության կազմալուծումը, ինչպես նաև գործարար Բադրի Պատարկացիշվիլիի սեփականությունը խլելը:

Բացի նախկին նախագահից՝ գործով անցնում են միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր աշխատել են Սաակաշվիլիի օրոք՝ ՆԳՆ նախկին ղեկավար Վանո Մերաբիշվիլին, նախկին դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին, ինչպես նաև Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուկուլավան:

Երկուշաբթի Սաակաշվիլին կանչվել է դատախազություն, սակայն չի ներկայացել: Նախօրեին Սաակաշվիլին հայտարարություն է տարածել, որում կատարվածն անվանել է ֆարս: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Հայերի հետ Լոս Անջելեսի նախկին շերիֆի սերտ կապերը կասկածներ են հարուցել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետ. Մադրիդյան սկզբունքները անընդունելի են. Տեսանյութ’