‘Սաակաշվիլիի կողմնակիցները պնդում են, թե գլխավոր դատախազը կացնով սպառնացել է իրենց’

1943

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները, որոնք բողոքի ցույց են կազմակերպել Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի տան մոտ, պնդում են, որ վերահսկիչ գերատեսչության ղեկավարն իրենց մոտ է դուրս եկել կացինը ձեռքին և ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ տեղացել:

Սաակաշվիլիի կողմնակիցները փետրվարի 24-ին անժամկետ ակցիա են անցկացրել գլխավոր դատախազի տան մոտ՝ պահանջելով ազատ արձակել իրենց զինակից Սևերիոն Դոնգաձեին:

«Գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն կացինը ձեռքին դուրս եկավ  իր տան մոտ տեղակայված վրանային ավանի բնակիչների հետ հարցեր պարզելու: Նա  կացնով կոտրեց վրանների գեներատորը և սպառնաց ֆիզիկական հաշվեհարդար տեսնել: Այժմ պարեկային ոստիկանության ջոկատն է ժամանել դեպքի վայր, ցուցմունքներ են հավաքում»,- facebook-յան իր էջում տեղեկացրել է «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը, որի առաջնորդն է Սաակաշվիլին:

Ուկրաինայի գլխավոր դատախազության մամլո ծառայությունն առայժմ չի մեկնաբանել այս լուրը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թաիլանդում հրաժարվել են գրավի դիմաց ազատ արձակել ռուսաստանցի «սեքս-հրահանգիչներին»’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնը քննարկում է Սիրիային ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը’