‘
«Նոր ուժերի շարժում» կուսակցությունը, որի առաջնորդը Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին է, իր առաջնորդին ուկրաիանական քաղաքացիությունից զրկելը համարում է անօրինական: Քաղաքական գործչի կողմնակիցները դրանում միջազգային և ուկրաինական օրենսդրության խախտում են տեսնում:
Չորեքշաբթի Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը տեղեկացրել է, որ նախագահ Պյոտր Պոռոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից: Վրաստանի նախկին նախագահը հայտարարել է, որ ամեն ինչ կանի՝ օրինական ճանապարհով երկիր վերադառնալու համար: Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել է, որ վրացական քաղաքացիությունը կորցնելուց հետո ինքն ուկրաինականից բացի՝ այլ քաղաքացիություն չունի:
Նախկին նախագահի կուսակիցների կարծիքով՝ Ուկրաինայի նախագահի՝ Վրաստան կատարած այցի նպատակը Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելն էր: «Դա նրա պատասխանն է միացյալ գործողությունների շտաբ ստեղծելու՝ Սաակաշվիլիի կոչին, որի խնդիրն է լինելու մինչև աշուն մոբիլիզացնել մարդկանց և հասնելու արտահերթ ընտրությունների»,- համարում են կուսակցությունում:
Փոխանցում է ria.ru-ն:
‘