‘Սաակաշվիլիի կուսակցությունը սպառնում է նոր հեղափոխություն անել Վրաստանում’

1418

Առաջիկա հանգստյան օրերին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի կունենա ընդդիմադիր ուժերի հանրահավաքը, որի պաշտոնական օրակարգում տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և վերջերս 35 %-ով արժեզրկված ազգային արժույթի՝ լարիի ամրացման հարցերն են լինելու: Մեկնարկը հայտարարված է մարտի 21-ին: Մասնակիցները հիմնականում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շորժում» կուսակցության անդամներ են, ինչը, ըստ lenta.ru-ի՝ շատերին է լարման մեջ պահում, քանի որ մտավախություն կա, թե ակցիան կարող է վերածվել վրացական «մայդանի»՝ արյունահեղություններով և պետական հեղաշրջման փորձերով:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ արդեն իսկ «նախամայդանյան» ընդհարումներ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում՝ Զուգդիդիում, Բաթումում: Թբիլիսիում նույնպես խաղաղ չէ. արմատական երիտասարդական կազմակերպությունները նախապատրաստվում են մարտեր մղելու: Վրացական մամուլը չարագուշակ լուրեր է տարածում: «Շաբաթվա քրոնիկոն» թերթը տեղեկացրել է, որ Սաակաշվիլի 300 երիտասարդ կողմնակիցներ մեկ ամիս պատրաստվել են Ուկրաինայում՝ փոխառելով մայդանի փորձը, որպեսզի մարտի 21-ին Թբիլիսիում անկարգություններ հրահրեն:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Գիշերը խորհել է, ցերեկը՝ քնել ‘