‘Սաակաշվիլիի համախոհներին մեղադրում են «սեքս-շանտաժի» մեջ ‘

209

Վրաստանի դատախազությունը մեղադրել է մի շարք քաղաքական գործիչների՝ հանրային դեմքերի սեռական կապերի թաքնված նկարահանումներ կազմակերպելու եւ դրա միջոցով նրանց շանտաժի ենթարկելու համար, հայտնում է BBC-ն:

Նոր հետաքննությունը մեկն է նախագահ Սաակաշվիլիի կողմնակիցների դեմ նախաձեռնված միջոցառումներից:

Նախաքննության տվյալներով, տեսանյութերում հայտնված մարդկանց ստիպել են աջակցություն ցուցաբերել Սաակաշվիլիին՝ նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ:

Մինչեդեռ, Վրաստանի նախագահը հերքում է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ ընտրությունների արդյունքում իշխանության եկած նոր կառավարությունն ինքն է օգտագործել սեռական գործողության տեսագրությունը շանտաժի նպատակներով:  

 

Նախորդ հոդվածը‘Զրոյացում՝ ի պետս սեփական անձի’
Հաջորդ հոդվածը‘Յուլիա Տիմոշենկոն դադարեցրել է քաղաքացիական անհնազանդության ակցիան’