‘Սաակաշվիլիի փաստաբան. Սահմանային անցակետն ականապատված է եղել’

1965

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Մարկիյան Գալաբալան հայտարարել է, թե ուկրաինական սահմանը հատելն օրինական է եղել, քանի որ տեղի է ունեցել «ծայրահեղ անհրաժեշտության» պայմաններում՝ կապված պայթյունի սպառնալիքի հետ:

«Մենք ականապատված անցակետի գոտում էինք գտնվում: Համապատասխանաբար, քանի որ մենք վտանգավոր գոտում էինք՝ հնարավոր պայթյունի գոտում, մեզ անհրաժեշտ էր տարհանել,- ասել է փաստաբանը Գորդոն.ua պարբերականին:- Եվ մեզ այլ բան չէր մնում անել, քան հատել սահմանը ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում, որպեսզի փրկենք մեր կյանքը»,- հավելել է Գալաբալան:

Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ «սահմանի հատումն անօրինական չէր, քանի որ «Ուկրաինայի պետական սահմանի մասին» օրենքի 9 հոդվածը թույլ է տալիս ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հատել սահմանը կանոնների խախտմամբ»,-պնդել է փաստաբանը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Եղեգնաձորում’
Հաջորդ հոդվածը‘Տղայականություն՝ քաղաքականության փոխարեն’