Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաաաշվիլիի բժշկական թեստերը ցույց են տվել նրա օրգանիզմում մկնդեղի առկայություն, երկուշաբթի հայտարարել է Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։
«Մենք առայժմ չենք ստացել եղունգների թեստի պատասխանը, դա այսօր ենք ստանալու, բայց հեռախոսով պարզվել է, որ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ևս մի թունավոր նյութ՝ մկնդեղ»,- փաստաբանի խոսքն է մեջբերել Mtavari հեռուստաալիքը։
Ավելի վաղ Սաակաշվիլիի մեկ այլ փաստաբան, ինչպես և նախկին նախագահի մայրը՝ Գիուլի Ալասանիան, տեղեկացրել են, որ հնարավոր է՝ նա թունավորվել է ծանր մետաղներով, այդ թվում՝ սնդիկով։ Նրանց տվյալներով՝ դրա մասին է վկայում «Էմպատիա» հասարակական կազմակերպության բժշկական եզրակացությունը, որը չի հրապարակվել և պատրաստվում է ներկայացվելու արտասահմանյան փորձագետների։
Վրաստանի իշխանությունները կոչ են անում զերծ մնալ նախկին նախագահին թունավորելու վերաբերյալ վաղաժամ եզրակացություններ անելուց։
Փոխանցում է tass.ru-ն։