‘Սաակաշվիլին առաջարկում է Սահմանադրության մեջ ամրագրել Վրաստանի եվրոպական կողմնորոշումը’

595

Վրաստանի սահմնադրության մեջ արտաքին քաղաքական կուրսի մասին դրույթի ամրագրումը սկզբունքային նշանակություն ունի, ըստ Georgia Online-ի, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Նրա խոսքով, նման սահմանադրական փոփոխության համար բավարար աջակցություն կա հասարակությունում:

«Սահմանադրության մեջ դրույթ պետք է լինի այն մասին, որ Վրաստանը չպետք է որեւէ հետխորհրդային միավորման մաս կազմի», — ասել է Սաակաշվիլին:

Նման քայլի անհրաժեշտությունը բացատրելու համար նա նշել է, որ չնայած 2008-ին վրաց ժողովուրդը հանրաքվեի միջոցով ընտրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքական կուրսը, սակայն իշխանության փոփոխությունից հետո վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ «պետք է տեղի ունենա արտաքին քաղաքականության «հայացում»: Մասնավորապես, Հայաստան կատարած այցելության ժամանակ Վրաստանի վարչապետը հայտարարել, է որ Վրաստանը պետք է հավասար հեռավորության վրա գտնվի ինչպես Արեւմուտքի, այնպես էլ՝ Ռուսաստանի նկատմամբ: Այս իրավիճակում Սահմանադրության մեջ այնպիսի դրույթի ամրագրումը, որը չի կարող փոխել որեւէ խորհրդարան, սկզբունքային նշանակություն ունի», — հայտարարել է Սաակաշվիլին:

Նախօրեին նախագահի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկվում է սահմանադրության մեջ ամրագրել Վրաստանի եվրոպական կողմնորոշումը:

 

Նախորդ հոդվածը‘Սագօ Արեան. Րաֆֆի՛, չի կարելի Մոնթեին օգտագործել որպես բրենդ’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Սերժ Սարգսյանի հոլովակը մտածելու առիթ տվեց’