‘
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայի ներկայիս քաղաքական առաջնորդները պետք է իրենց տեղը զիջեն նոր մարդկանց:
Այդ մասին նա ասել է «Ուկրաինական լուրեր» գործակալության ճեպազրույցում:
«Մեր նպատակն է գտնել երեք հարյուր սպարտացիների, որոնք կփոխեն քաղաքական դասակարգը,- հայտարարել է Սաակաշվիլին:- Իմ անձնական նպատակն է՝ որ ավանդական քաղաքական առաջնորդները նահանջեն ետին պլան և տեղ տան նոր մարդկանց»:
Նախկին նահանգապետը չի բացառել նաև դրանում իր մասնակցությունը: «Կարծում եմ՝ ես դրան կմասնակցեմ: Թե ինչ կերպ՝ կերևա, ես ինձ համար որևէ պաշտոն չեմ փնտրում Ուկրաինայում»,- կրկնել է նա:
Փոխանցում է tass-ը:
‘