‘Սաակաշվիլին ժամանել է Կիև (տեսանյութ)’

879

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին եվրոպացի քաղաքական գործիչների խմբի հետ ժամանել է Կիև, տեղեկացնում է ուրբաթ երեկոյան նախկին նախագահի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունը: Նշվում է նաև, որ Ուկրաինայի մայրաքաղաք ժամանելուց հետո Մ.Սաակաշվիլին ընթրել է ընդդիմադիր УДАР կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյի հետ:

Ավելի վաղ УДАР կուսակցությունից  Ուկրաինայի գերագույն ռադայի  պատգամավոր Մարիա Իոնովան լրագրողներին տեղեկացրել է, որ Միխեիլ Սաակաշվիլին շաբաթ օրը Կիևի Անկախության հրապարակում ելույթ կունենա ցուցարարների առջև:

Արդեն մի քանի օր է՝ Կիևում է Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատվիրակությունը, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Այսօր քաղաքացիական ավիացիայի միջազգային օրն է’
Հաջորդ հոդվածը‘Ազարով. Յանուկովիչի հրաժարականը հակասում է սահմանադրությանը’