‘Սաակաշվիլին ժամը 20.00-ին սպասում է Իվանիշվիլիին՝ նախագահական նստավայրում’

644

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկուշաբթի, ժամը 20.00-ին, սպասում է Բիձինա Իվանիշվիլիին՝ սահմանադրության վերաբերյալ խորհրդակցուություններ անցկացնելու նպատակով, Trend-ի փոխանցմամբ՝ հաղորդում են նախագահի աշխատակազմից:

Մինչդեռ խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության ներկայացուցիչներից ոմանք լրագրողներին հայտնել են, որ այդ հանդիպումը հազիվ թե կայանա, թեև թե՛Սաակաշվիլին և թե՛ Իվանիշվիլին հաստատել են հանդիպելու իրենց պատրաստակամությունը: Պատգամավորների տվյալներով՝ երկուշաբթի խորհրդակցություններ տեղի կունենան խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիի և փոքրամասնության ղեկավար Դավիդ Բաքրաձեի միջև: Նրանք պետք է համաձայնեցնեն սահմանադրական փոփոխությունները: Ընդ որում՝ խորհրդարանական փոքրամասնությունը պատրաստ է գնալ նախագահի իրավունքների սահմանափակմանը՝ պայմանով, որպեսզի Սահմանադրության մեջ ամրագրվի երկրի արևմտամետ կուրսը: Սակայն խորհրդարանական մեծամասնությունն արդեն իսկ ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում Վրաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը, և փոքրամասնության համար անընդունելի է ներկայացված 14 կետերից 9-րդը, որը նշում է, թե Վրաստանը չպետք է գայթակղության քար հանդիսանա Ռուսաստանի և Արևմուտքի փոխհարաբերություններում:

Նախորդ հոդվածը‘Փետրվարի 12-ին ամենուրեք սպասվում են տեղումներ ‘
Հաջորդ հոդվածը‘Արմեն Բադալյան. Հայրիկյանի դիմումի մասով որոշումը կայացվելու է ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ նախագահակում։ ‘