‘
Այսօր Վրաստանի կառավարությունը մտադիր է հաստատել օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ մարզերի ղեկավարներին նշանակելու իրավունքը կանցնի կառավարությանը՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ: Այս մասին, lenta ru-ի փոխանցմամբ, հաղորդում է «Հայացքը» («Взгляд»)՝ հղում անելով Թբիլիսիում իր սեփական թղթակցին: Ըստ այդմ՝ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դավիդ Նարմանիան հայտարարել է, որ կառավարության կողմից օրենսդրական փոփոխություններն ընդունվելուց հետո դրանք պետք է հաստատի երկրի խորհրդարանը:
Մինչ այժմ նահանգապետեր նշանակելու իրավունքը պատկանում էր նախագահին:
‘