‘Սաակաշվիլին կմասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալությանը’

915

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կմասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, հայտնում է Грузия online-ը:

Այմ մասին, որ ինքը մտադիր է այցելել երդմնակալության արարողությունը, նա հայտնել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նույն աղբյուրին նա ասել է, Աբխազիայի երկաթգծի բացումը ուժեղ հարված կհասցնի ոչ միայն Վրաստանի, այլեւ Ադրբեջանի շահերին: «Աբխազական երկաթուղու վերագործարկումն առաջին հերթին այնպիսի հարված է հասցնում ոչ միայն Վրաստանի, այլեւ Ադրբեջանի շահերին, որ դրա մասին նույնիսկ չարժե խոսել… դա հակասում է Վրաստանի շահերին: 2008-ին նույն այդ երկաթուղով տանկեր մտցրեցին, դա երեկ էր, եւ երկրորդ՝ այդ երկաթուղով շրջափակման մեջ կհայտնվի Ադրբեջանը», — հայտարարել է հարևան երկրի ղեկավարը: «Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ նաև Հայաստանի հետ, դրա համար մենք բացել ենք Լարսը և աշխատել Լազիկայի վրա»,- ասել է նա:

 Նույն հարցազրույցում նա խոսել է նաև այն մասին, որ Վահագն Չախալյանին ազատ արձակելը սխալ էր:

Նախորդ հոդվածը‘Կիպրոսում տղամարդը սպանել է հարևանին և կրակ բացել սուպերմարկետում ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր Լևոն Արոնյանը կմրցի Մագնուս Կարլսենի հետ’