‘
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ Ուկրաինայի իշխանությունները սադրանքներ են կազմակերպում այդ երկիր իր վերադարձից առաջ:
Ավելի վաղ ուկրաինական քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին Լեհաստանի տարածքից «Կրակովեց» անցակետով կվերադառնա Ուկրաինա: Նրա «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը հաղորդել է, որ մտադիր է կազմակերպել իր առաջնորդի դիմավորումը սահմանին և ուղեկցել նրան Ուկրաինա:
Ուկրաինական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ մտադիր է Սաակաշվիլիից վերցնել նրա ուկրաինական անձնագիրը, եթե նա փորձի անցնել սահմանը, և նրան թույլ չտալ մուտք գործել երկրի տարածք:
Փոխանցում է ria.ru-ն:
‘