‘Սաակաշվիլին հերքել է հույն սահմանապահների կողմից իրեն կանգնեցնելու մասին լուրը’

766

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հերքել է հույն սահմանապահների կողմից իրեն կանգնեցնելու մասին լուրը: Այդ մասին նա մեկնաբանություն է տվել Թբիլիսիի «Ռուսթավի-2» հեռուստատեսությանը:  Երեկ հաղորդվել էր, որ Հունաստանում սահմանապահները չորս ժամով կանգնեցրել են այն զբոսանավը, որում եղել է Սաակաշվիլին:

Այժմ Ալբանիայում գտնվող նախկին նախագահը հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունների կողմից տարածված այդ լուրը «չի համապատասխանում իրականությանը»:

Այն մասին, որ հույն սահմանապահներն Էգեյան ծովի Սամոս կղզում երկուշաբթի օրը չորս ժամով կանգնեցրել են բրիտանական դրոշի ներքո լողացող զբոսանավը, երեկ հաղորդել էր Հունաստանում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն: Սաակաշվիլիին ընկերակցել են Վրաստանի, ինչպես նաև՝ Հոլանդիայի և Թուրքիայի քաղաքացիներ:  Բաքրաձեն հաղորդել էր, որ սահմանային ստուգման ժամանակ պարզվել է, որ վրացական կողմից Սաակաշվիլիին ձերբակալելու հայց կա: «Սակայն քանի որ Սաակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթացն ավարտված չէ, հունական կողմը հիմքեր չի ունեցել նրան ձերբակալելու համար»,- նշել է վրաց դեսպանը՝ հավելելով, որ դրանից հետո զբոսանավի ուղևորները նույն կազմով շարունակել են ճանապարհը դեպի Թուրքիա: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘DM. Բրիտանիայում քննադատել են Թոնի Բլերին «Տարվա ֆիլանտրոպ» մրցանակի հանձնումը’
Հաջորդ հոդվածը‘«Псковская губерния». Ուկրաինայում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է օդա-դեսանտային վաշտը’