‘Սաակաշվիլին սպառնում է իմպիչմենտ կազմակերպել’

2256

Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի կառավարությանը սպառնացել է «ժողովրդական իմպիչմենտ» կազմակերպել: Այս հայտարարությունը հնչել է «Նոր ուժերի շարժման» կողմնակիցների հանրահավաքում, որ կայացել է Կիևի կենտրունում, առնվազն երկու հազար մասնակիցներով:

Օդեսայի մարզի նախկին ղեկավարը խոստացել է իշխանափոխության մեկնարկը տալ արդեն դեկտեմբերի 3-ին, եթե ներկայացված պահանջները չկատարվեն:

«Մեր պլանը միայն մեկ թեմայի է վերաբերելու՝  բոլոր մակարդակներում օրինական, խաղաղ, բայց իրական իշխանափոխություն երկրում»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Ցուցարարների հիմնական պահանջներն են՝ պատգամավորական անձեռնմխելիության չեղարկում, ընտրական օրենսդրության փոփոխություն և հակակոռուպցիոն դատարանի ստեղծում:

Գերագույն ռադայի շենքի մոտ բողոքի ակցիաները չեն դադարում հոկտեմբերի 17-ից:

Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Հռետորաբանության կտրուկ փոփոխություն. Թրամփը երկխոսության կոչ է անում ԿԺԴՀ-ին’
Հաջորդ հոդվածը‘Կատալոնացի քաղաքապետները Բրյուսելում են’