‘Սաակաշվիլին և Իվանիշվիլին հանդիպեցին. Նախագահը չի լուծարի խորհրդարանը և կառավարությունը (տեսանյութ)’

799

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հավաստիացնում է, որ մտադիր չէ օգտվել կառավարությունը կամ խորհրդարանը լուծարելու իրավունքից: «Ինձ համար այն շահարկումները, թե կարող եմ օգտագործել նախագահի իրավունքը և լուծարել կառավարությունը կամ խորհրդարանը, անընդունելի են: Դա չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Սաակաշվիլին երկուշաբթի, կառավարական գրասենյակում երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում: Սաակաշվիլին բոլորին կոչ է արել դադարեցնել ամեն տեսակի խոսակցությունները, թե ինքը կարող է նման մտադրություններ ունենալ: Ըստ նախագահի՝ Վրաստանի նոր կառավարությունն ընտրվել է ժողովրդի կողմից և այնքան երկար ժամանակ չի աշխատում, որպեսզի հնարավոր լինի լիարժեք գնահատական տալ նրա գործունեությանը: Սաակաշվիլին նաև տեղեկացրել է, որ Իվանիշվիլիի հետ հանդիպման ընթացքում նա վարչապետին ներկայացրել է իր կարծիքն այն մասին, թե ինչպես կարող է զարգանալ իրենց համագործակցությունը: Նա նշել է, որ թեև իր և վարչապետի  միջև հայացքների առանցքային տարբերություն կա, այնուհանդերձ՝ նման հանդիպումներն անհրաժեշտ են, փոխանցում է «Интерфакс-ը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԳԱՏԷ-ն Իրանից պահանջում է ապահովել մուտքը Պարչինի օբյեկտ’
Հաջորդ հոդվածը‘Կարպինը գոհ է Մովսիսյանից’