‘Սաակաշվիլի. Վիլնյուսի գագաթնաժողովին կմեկնի նոր նախագահը’

1070

Վիլնյուսի գագաթնաժողովին կմեկնի նոր նախագահը, դա այլևս իմ գործառույթը չի լինի, հայտարարել է Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նա նաև հայտարարել է, թե առայժմ որոշում չի կայացրել Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու վերաբերյալ, սակայն կառավարության հրավերն ընդունելու համար նախապայմաններ է առաջադրել: «Երդմնակալությունը, Սահմանադրությունը, նախագահի նստավայրը՝ պետական ինստիտուտներ են: Առայժմ մենք հարգանք չենք նկատել մեր ստեղծած ինստիտուտներից որևէ մեկի հանդեպ: Հիստերիկ փորձ է եղել՝ փոխելու Սահմանադրությունը, և այդ նպատակով մարդկանց կաշառելու փորձեր, նրանք ուզում են լուծարել նախագահական նստավայրը: Եթե նրանց դուր չի գալիս, որ այնտեղ ես եմ նստել, կարող են ստուգել: Շատ այդպիսի նախագահներ են մուտք գործել Սպիտակ տուն, որոնք արհամարհել են իրենց նախորդներին, սակայն դրա պատճառով ոչ ոք չի լուծարել Սպիտակ տունը: Եթե նոր նախագահը և կառավարությունը վերջին օրերին, այնուամենայնիվ, հարգանք դրսևորեն այդ կառույցների հանդեպ, ապա ես ոչ մի պատճառ չեմ ունենա հրաժարվելու հրավերից»,- հայտարարել է Սաակաշվիլին, փոխանցում է Грузия-Online-ն:

Նախորդ հոդվածը‘Ամերիկա-իրանական հարաբերություններում, հնարավոր է՝ առաջխաղացում լինի’
Հաջորդ հոդվածը‘Սուհա Արաֆաթ. Նրան թունավորել է մերձավորներից մեկը’