‘Սաակաշվիլի. Վրաստանը գտնվում է մեծ ճնշման ներքո’

788

Սաակաշվիլի. Վրաստանը գտնվում է մեծ ճնշման ներքո

Վրաստանը գտնվում է մեծ ճնշման ներքո, և ակներև է երկրի արտաքին քաղաքականությունը խարխլելու փորձը, հինգշաբթի օրը Հունաստանում ընթացող գագաթնաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նա ելույթ է ունեցել Աթենքում ընթացող «Արևելքի հետ հարաբերությունների խորացմանը» նվիրված գագաթնաժողովում, Եվրոպայի ժողովրդական կուսակցության նիստին ներկա պատվիրակների առջև, փոխանցում է Trend-ը: «Այն, ինչ կատարվեց Վրաստանում անցյալ տարվա հոկտեմբերին՝ վերջին ընտրությունների ժամանակ, և այն, ինչ մի քանի օր առաջ տեղի ունեցավ Մոլդովայի խորհրդարանում, ամբողջովին փոխում են հավասարակշռությունը: Դա հետընթաց է եվրոպական ընտրության տեսակետից»- ընդգծել է Սաակաշվիլին: Նա նաև նշել է, որ Վրաստանի ընտրություններում խոշոր գումարներ են ծախսվել: «Հենց այդ ֆինանսական մեքենայություններն ու մեծ փողերն էլ որոշիչ դեր խաղացին: Մի քանի օր առաջ էլ ճիշտ նույն սցենարով գումարներ մուտք գործեցին Մոլդովայի քաղաքականության մեջ: Արդյունքում՝ պաշտոնանկ արվեց վարչապետ Ֆիլատը, և Մոլդովայի ապագան կրկին անհասկանալի դարձավ»,- շեշտել է Սաակաշվիլին: Նա նաև ընդգծել է, որ Վրաստանում արևմտամետ ուժերը «մեծ ճնշման» են ենթարկվում: «Ակնհայտ է, որ փորձ է արվում խարխլել արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև խարխլել գործընկերությունն այնպիսի երկրների հետ, ինչպես Ադրբեջանն է»,- ասել է Սաակաշվիլին:  

Նախորդ հոդվածը‘Դատավորը հստակեցրել է, թե ինչի հիման վրա է կալանավորել «էպոսագետին»’
Հաջորդ հոդվածը‘Փակ շուկան վերականգնելու որոշումը պիտի պաշտպանության նախարարությունը կայացներ. Մամուլ’