‘Սաակաշվիլի. 2008-ին Վրաստանը պատրաստ էր բացել Աբխազական երկաթուղին Հայաստանի ուղղությամբ’

975

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրաց-ռուսական պատերազմի հնգամյակի կապակցությամբ հայտարարել է, որ 2008-ի այս օրերին նա բազմիցս ջանացել է կանխել ռազմական գործողությունները, սակայն Ռուսաստանի ղեկավարները մերժել են նրա առաջարկները: Ըստ Interfax-ի, «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սաակաշվիլին հայտարարել է, որ վրացական կողմը ներկայացուցչական պատվիրակություն է ուղարկել Մոսկվա՝ հստակ առաջարկներով, որոնց իմաստը կայանում էր նրանում, որ Թբիլիսին փաստաթղթային մակարդակով հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարից, հրաժարվում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումից՝ փոխարենն Ռուսաստանից օժանդակություն ակնկալելով իր տարածքային հարցերում:

Նրա խոսքով, Ռուսաստանի ղեկավարները այլ առաջարկներ էլ են ստացել, այդ թվում՝ Աբխազիայի վերաբերյալ: Սաակաշվիլին նշել է, որ փախստականների վերադարձի իրավունքի դիմաց Վրաստանը պատրաստ է եղել օրինականացնել օդանավակայանի եւ նավահանգստի օգտագործումը, օրինականացնել ռուսական տնտեսական շահերը Գագրայում, Պիցունդայում եւ Սուխումում: Այդ թվում, նր խոսքով, առաջարկվել է օրինականացնել երկաթուղու օգտագործումը եւ բացել այն Հայաստանի ուղղությամբ, ինչպես նաեւ՝ քննարկել Աբխազիայի կարգավիճակի հարցը:

Նախորդ հոդվածը‘«Սթարը» սնանկ ճանաչվեց. Ընկերության պարտքը չափվում է միլիոններով ‘
Հաջորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի փաստաբանը նախաքննության կարեւոր փուլում մեկնել է արձակուրդ’