‘Սագօ Արեան. Րաֆֆի՛, չի կարելի Մոնթեին օգտագործել որպես բրենդ’

1139

Քաղաքացի Սագօ Արեանը «Ֆեյսբուք»-ում գրում է.

Սիրելի Րաֆֆի, Հնարավոր է:

Այո, հնարավոր կլինի, երբ ազգային արժեք դարձած կերպարները չես օգտագործի քո ընտրական քարոզարշավում… ու նրանց քո ընտրական դաշտ չես տեղափոխի … Ուզում ես իրա հետ նկարվե՞ս՝ ոչ մի խնդիր, ուզում ես մի ձեռդ դնես իր շիրիմին ու մյուսը քո սրտին իբրեւ նշան սրտակցության եւ յանըմ՝ ասելու, թե մենք միասին ենք կտրել մեր ճանապարհը… լավ հասկանում եմ… բայց չի կարելի ՄՈՆԹԵԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՈՐՊԵՍ ԲՐԵՆԴ… դա եմ ասում, իմ հարազատ…

Մոնթեն, դու կամ ուրիշներ՝ յուրաքանչյուրը գնացել է իր ճանապարհով ու իր փորձն ու անունն ունի… չի կարելի իրար խառնե էս ամեն ինչը: Ուստի հուսով եմ, որ էս օրվանից կթարգես էս խեղճուկրակ ռեկլամները ու հետո կասես… Հնարավոր է: Այո, հնարավոր է, սիրելի սփյուռքահայ զեմլյակս… Հնարավոր է… մի մտածիր: Հանգիստ թողնենք Մոնթեին իր Սուրբ, իր՝ այնքան սիրած հողում…

 

Նախորդ հոդվածը‘Պենտագոնի ղեկավարի թեկնածուն կողմ է Իրանի դեմ պատժամիջոցներին’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին առաջարկում է Սահմանադրության մեջ ամրագրել Վրաստանի եվրոպական կողմնորոշումը’