‘
Իրաքի նախկին բռնակալ Սադամ Հուսեյնի նմանակ, եգիպտացի Մուհամեդ Բաշիրը բրիտանական Daily Mirror պարբերականին պատմել է, թե ինչպես են նրան առեւանգել գրոհայինները եւ փորձել զենքի սպառնալիքի տակ ստիպել նկարահանվել պոռնո-ֆիլմում՝ Սադդամի դերում:
Համաձայն պարբերականի, նրան նախ հեռախոսով առաջարկել են 205 հազար ֆունտ ստեռլինգ, եւ այն բանից հետո, երբ բարեպաշտ մահմեդականը հրաժարվել է, նրան առեւանգել եւ ծեծի են ենթարկել: Daily Mirror-ի թղթակցի մեկնաբանմամբ՝ առեւանգիչները հավանաբար ուզեցել են ֆիլմի ժապավենը ներկայացնել որպես Սադդամի մասնակցությամբ բնօրինակ: Այժմ եգիպտացին գտնվում է հիվանդանոցում: Նա այնքան է նման Իրաքի երբեմնի դիկտատորին, որ նախկինում մի քանի անգամ նրա վրա են հարձակվել իր հարազատ Ալեքսանդրիայում բնակվող իրաքցիները:
Սադդամի նմանակի որդին տեղեկացրել է, որ իր ընտանիքը ոստիկանությունից պաշտպանություն է խնդրել հոր համար: Մուհամեդ Բաշիրին վերջին անգամ Ալեքսանդրիայում առեւանգել են նախորդ շաբաթ երեք անհայտ անձիք: Վերջին բանը, որ նա հիշում է, այն է, որ իրեն միկրոավտոբուսից մայթի վրա են նետել, գրում է Daily Mirror-ը:
‘